Մատչելիության հղումներ

Ստամբուլի կենտրոնում ռումբ է պայթել


Թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստամբուլյան գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 6 մարդ է վիրավորվել:

Տեղական հեռուստաալիքների փոխանցմամբ` Ստամբուլի կենտրոնական Բեյողլու շրջանում պայթած ռումբից վիրավորվածների մեջ ոստիկաններ կան:

Առայժմ ահաբեկչության պատասխանատուներն անհայտ են:

Նախկինում Ստամբուլում ահաբեկչական գործողություններ իրականացրել են քուրդ անջատողականները, ծայրահեղ ձախ եւ իսլամիստական խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG