Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Ալեքսեյ Միլլերը քննարկել են էներգետիկ համագործակցության առնչվող հարցեր


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին. - «Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային»:

Երկրի նախագահը Հայաստան եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման եւ խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սերժ Սարգսյանը Ալեքսեյ Միլլերին պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG