Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ազատ առեւտուր եւ տնտեսական ներգրավվածություն կառաջարկի՞ նախկին խորհրդային երկրներին


Եվրահանձնաժողովի պատրաստած զեկույցը պնդում է, որ Եվրամիությունը պետք է իր առաջնահերթությունների շարքում դասի մի շարք նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավման եւ այդ երկրներում Մոսկվայի ազդեցության նվազեցման խնդիրը:

Չորեքշաբթի օրը հրապարակվելիք զեկույցում, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության տվյալներով, առաջարկվում է մինչեւ 2020 թվականը եռապատկել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսիային, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային հատկացվող օգնությունը:

Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է այս երկրներին առաջարկել ազատ առեւտրի եւ տնտեսական ներգրավվածության հնարավորություններ:

Այդուհանդերձ, զեկույցում ասվում է, որ հարաբերությունների բարելավումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այս երկրներում «բավարար» առաջընթաց ապահովվի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG