Մատչելիության հղումներ

logo-print

Ծայրաստիճան սրվել են հարաբերությունները Գյումրիի քաղաքապետի եւ Շիրակի թեմի առաջնորդի միջեւ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ առաջացած հակասությունները Գյումրիի հանրության որոշ շրջանակների հարկադրել են հանդես գալ ուղերձով` ի պաշտպանություն թեմի առաջնորդի, որտեղ մասնավորապես ասվում է. - «Վերջերս վարչաքաղաքական ուժի բիրտ միջամտությամբ փորձ է արվում կասեցնել սրբազանի գործունեությունը` շահարկելով նրա քաղաքացիական դիրքորոշումը»:

Ուղերձի հեղինակներից` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Գյումրու քաղաքապետի կողմից Շիրակի թեմի առաջնորդի դեմ նախաձեռնած քայլերի մասին լուրերը եւ նշեց, որ Վարդան Ղուկասյանի եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ ծագած հակասությունը բարդ նախապատմություն ունի:

«Եկեղեցապատկան հողերում հուշարձանների տեղադրման, խանութի տարածքի հատկացման փաստերը ընդամենը դրվագներ են այս ամբողջ պատմության մեջ», - ասաց Բարսեղյանը, - «Թեմի առաջնորդը ասել է, որ 9 տարի շարունակ առողջ հարաբերություններ չեն եղել քաղաքապետարան եւ թեմի առաջնորդարան մակարդակում: Ինքը պարտավոր էր վտանգ եւ մտահոգություն զգալիս արտահայտվել եւ իր թեմին տեղյակ պահել այդ մասին»:

Գյումրիի քաղաքապետը` ըստ մամուլի հրապարակումների, մի շարք քայլեր է նախաձեռնել` նպատակ ունենալով վարկաբեկել Շիրակի թեմի առաջնորդին:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG