Մատչելիության հղումներ

Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Պատիլին:

Ուղերձում, որը տարածել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Խոր վշտով տեղեկացա Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության, հարյուրավոր զոհվածների ու վիրավորների մասին: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ձերդ Գերազանցությանն ու Հնդկաստանի ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Հայաստանը խստագույնս դատապարտում է ահաբեկչության այս վայրագ դրսեւորումը եւ իր զորակցությունը հայտնում բարեկամ Հնդկաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG