Մատչելիության հղումներ

Բուշը «ներում է շնորհել» հնդկահավին


Այսօր Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերջին անգամ տոնել է Գոհաբանության օրը:

Գոհաբանության օրը ամերիկացիները ճաշի տոնական սեղանին հնդկահավ են մատուցում: Աբրահամ Լինքոլնի (1861-1865) սկզբնավորած ավանդույթի համաձայն, Միացյալ Նահանգների նախագահը փրկում է մեկ հնդկահավի կյանքը` «ներում շնորհելով» տոնական սեղանին մատուցելու համար նախատեսված թռչնին:

Ջորջ Բուշի «փրկած» հնդկահավը նախագահական ինքնաթիռով ուղեւորվել է Կալիֆորնիա` Դիսնեյլենդ, որտեղ թռչունը «պատվավոր մարշալի» պաշտոնում կմասնակցի Գոհաբանության օրվա երթին:

Գոհաբանության տոնի առիթով Միացյալ Նահանգների նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինծառայողներին եւ իր ընտանիքի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG