Մատչելիության հղումներ

Քըրքորյանի փաստաբանը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման


Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի փաստաբան Թերի Քրիստիանսենը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Քըրքորյանի նախկին կնոջ հեռախոսազրույցների գաղտնալսման նպատակով մասնավոր խուզարկու վարձելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով դատական փաստաթղթերը, օգոստոսին Լոս Անջելեսի դատարանի կայացրած դատավճռով Քրիստիանսենի նկատմամբ սահմանվել է նաեւ 250 հազար դոլարի տուգանք:

Լայզա Քըրքորյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են 2002 թվականին, երբ նախկին ամուսինների միջեւ վեճ կար երեխայի խնամակալության հարցով:

(Լուսանկարում` Քըրք Քըրքորյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG