Մատչելիության հղումներ

125 զոհ` Մումբայում ահաբեկչական հարձակումների հետեւանքով


125 մարդ զոհվել եւ 327-ը վիրավորվել է չորեքշաբթի օրը Հնդկաստանի Մումբայ (նախկին Բոմբեյ) քաղաքում ահաբեկիչների կողմից միաժամանակ իրականացված մի քանի հարձակումների հետեւանքով: Զոհերից առնվազն վեցը` օտարերկրյա քաղաքացիներ են: Այդ մասին այսօր տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով Հնդկաստանի իշխանությունների հրապարակած տվյալները:

Ոստիկանության փոխանցմամբ` երկու բարձրակարգ հյուրանոցների, հիվանդանոցի եւ երկաթուղային կայարանի վրա հարձակում իրականացրած գրոհայինների թիրախը արտասահմանցիներն էին, հիմնականում` ամերիկացիները եւ բրիտանացիները:

Ահաբեկիչները երկու հյուրանոցներում պատանդառել են հարյուրավոր մարդկանց:

Ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է 9 ահաբեկիչ եւ 12 ոստիկան:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG