Մատչելիության հղումներ

logo-print

Բացվեց չինարենի եւ չինական մշակույթի կենտրոն


Կենտրոնն իրականացնելու է բազմատեսակ լեզվաբանական, մշակութաերկրագիտական եւ այլ բնույթի դասընթացներ, Չինաստանի Շանս քաղաքի համալսարանի հետ մշակվելու է համատեղ միջոցառումների ծրագրեր, զբաղվելու է ուսանողների եւ դասախոսների փոխանակմամբ: Կկազմակերպվեն նաեւ Հայաստանի ու Չինաստանի մշակույթը ներկայացնող համերգներ եւ ցուցահանդեսներ:

Այսօր կենտրոնի հիմնադրման պաշտոնական միջոցառման արարողությանը ներկա էին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հուն Ցզյուին, չինական կողմից կենտրոնի ղեկավար նշանակված Շանսի համալսարանի պրոֆեսոր Մա Սյաոսյաոն եւ այլ պաշտոնյաներ:

2009 թվականի համար չինական կողմը կենտրոնին արդեն 50 հազար դոլար է տրամադրել: Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ դեսպանատունն այդ գումարով չի սահմանափակվի, հարկ եղած դեպքում այն նաեւ կավելացվի:

Հայկական կողմից Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն է նշանավել ԵՊԼՀ-ի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, ով «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, որ կենտրոնում կազմակերպվելու են չինարենի ուսուցողական դասընթաներ, ոչ միայն իրենց բուհի ուսանողների, այլեւ դպրոցի աշակերտների համար:

Կենտրոնն իր գործունեությունը կսկսի ծավալել 2009-ի մարտից, համալսարանի շենքում կենտրոնի համար հատկացված տարածքը դեռ վերանորոգման փուլում է: Առաջիկայում կհրապարակվի նաեւ չինարենի դասագիրք:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG