Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը կոչ է անում հակաճգնաժամային միջոցառումների համար հատկացնել 200 միլիարդ եվրո


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Եվրամիության 27 երկրներին կոչ է արել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման համար հատկացնել իրենց ներքին համախառն արդյունքի 1,5 տոկոսին համարժեք միջոցներ:

Բարոզոն հայտարարել է, որ գոյացած գումարները կուղղվեն մի շարք կոնկրետ քայլերի իրագործմանը, որոնք պետք է հաստատվեն Եվրամիության դեկտեմբերյան խորհրդաժողովի ընթացքում:

Եվրահանձնաժողովի 10 կետերից բաղկացած ծրագիրը ուղղված է բյուջետային կարգապահության, եվրոպական ֆինանսական հատվածի, ինչպես նաեւ տնտեսության առանցքային ուղղությունների ուժեղացմանը:

Փորձագետների գնահատմամբ, Եվրամիության բոլոր երկրների համախառն արդյունքի 1,5 տոկոսը կկազմի առնվազն 200 միլիարդ եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG