Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 25-ը` կանանց դեմ բռնության վերացման միջազգային օր


Այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված է գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ:

«Առաջիկա 16 օրերի ընթացքում մենք կշրջենք Հայաստանի ողջ տարածքով եւ կխոսենք բռնության ու դրա հանդեպ մեր վերաբերմունքի մասին», - ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար, «16-օրյա քարոզարշավի» ազգային համակարգող Ջինա Սարգիզովան:

Ըստ համաշխարհային տվյալների` կանանց դեմ բռնությունների արդյունքում ավելի շատ երիտասարդ կին է մահանում, քան քաղցկեղից: Ամեն տարի 4 միլիոն կանայք եւ աղջիկներ թրաֆիքինգի զոհ են դառնում: ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց 48 տոկոսը կանայք են: Երեք կանանցից մեկը ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում կյանքի ընթացքում:

Այսօր Հայաստանում կանանց ավելի քան մեկ քառորդը ենթարկվում է ընտանեկան բռնության: «Պետք է հաշվի առնենք, որ գենդերային անհավասարության խնդիրը լուծելով` ընտանեկան արժեքները մենք կդնենք ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գենդերային բռնությունը նախ քայքայում է ընտանիքը, ապա ազդում է երեխային առողջ հոգեբանությամբ դաստիարակելու վրա», - նշում է Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Եթե նախկինում կանաց դեմ բռնությունների մասին Հայաստանում չէր խոսվում, ապա այսօր պատկերը բոլորովին փոխվել է, եւ այս խնդիրը հասարակությունից ու միջազգային հասարակական կազմակերպություններից տեղափոխվել է պետական ասպարեզ` կառավարություն, Ազգային ժողով», - նշում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերով վարչության պետ Լալա Ղազարյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG