Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2009 թվականի համար հաստատեց մոտ 1,5 միլիարդ դոլարի ռազմական բյուջե


Ադրբեջանի խորհրդարանը այսօր հաստատել է 2009 թվականի պետբյուջեն, որում պաշտպանական ծախսերը կազմում են 1 միլիարդ 205 միլիոն մանաթ կամ շուրջ 1,48 միլիարդ դոլար:

Տեղեկացնելով այդ մասին` «Ռոյթերզ» գործակալությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի 2008 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերին ի սկզբանե հատկացված էր 1 միլիարդ մանաթ, սակայն այս տարվա ապրիլին նախագահ Իլհամ Ալիեւը դա հասցրեց 1,6 միլիարդ մանաթի:

Ադրբեջանի 2009 թվականի պետբյուջեի եկամտային մասը կազմում է 12 միլիարդ 177 միլիոն մանաթ, ծախսայինը` 12 միլիարդ 355 միլիոն մանաթ:

«Ռոյթերզ»-ը նշում է նաեւ, որ Ադրբեջանի հաստատված պետբյուջեն միտված է դեպի տնտեսական աճ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG