Մատչելիության հղումներ

logo-print
Արտուշիկն իր առաջին քայլերը սկսել է «Արեւիկ» մանկապատանեկան համույթից: Եվ երգելով հիմնականում մանկական երգեր` տատիկի խորհրդով որոշել է մասնակցել այս նախագծին: Մինչեւ վերջին րոպեները, երբ կհայտարարվեր հաղթողի անունը, Արտուշիկին չի լքել պարտվելու մտավախությունը: Հետո, սակայն, հաղթանակն արձանագրվեց:

Նախագծի հեղինակ եւ երաժշտական պրոդյուսեր Լիլիթ Դանիելյանն ասում է, որ ի սկզբանե որոշել էին նախագիծը մրցութային ձեւաչափով չկազմակերպել, բայց մտավախություն կար, որ գուցե դրանից կնվազի հետաքրքությունը, եւ այն դարձավ մրցութային ծրագիր: Լիլիթի խոսքով` երեխաները, ի տարբերություն մեծերի, ավելի հանդուրժող են:

Նախագծի ընթացքում երեխաները հիմնականում կատարել են հայ հայտնի կոմպոզիտորների, այդ թվում Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Ղազարյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ստեփան Լուսիկյանի, Արեգ Լուսինյանի մանկական ստեղծագործությունները: Նախագծի պրոդյուսերն ասում, է որ իրենք կարեւորել են հատկապես կենդանի երգեցողությունը:

Արտուշիկը «Մաքս Լիբերթի»-ի եթերում խոստացավ բոլորին, որ երբ դառնա հայտնի երգիչ, երբեք չի մեծամտանալու:

Կշարունակվի արդյոք նախագիծը, թե ոչ` Լիլիթ Դանիելյանը դեռ չգիտի, բայց խոստացավ, որ առաջիկայում կլինեն մի շարք անակնկալներ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG