Մատչելիության հղումներ

Պուտինը Օբամային կոչ է անում դադարեցնել հակահրթիռային ծրագիրը


Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային կոչ է արել դադարեցնել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագիրը:

Պուտինը հայտարարել է, թե հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագիրը «ուղղված է Ռուսաստանի ռազմավարական ներուժի դեմ», եւ Ռուսաստանը դրան «համարժեք պատասխան» կտա:

Մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության հարցերով Սանկտ Պետերբուրգում բացված համաժողովում իր ելույթում Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ եթե Լեհաստանում եւ Չեխիայում չտեղակայվեն հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր, «չեն ձեռնարկվի նաեւ պատասխան միջոցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG