Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 26-ին` Ազգային ժողովի արտահերթ նիստ


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`արտահերթ նիստում նախատեսված է 2009 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման շարունակությունը:

Նախաձեռնողի սահմանած օրակարգում տեղ է գտել նաեւ շուրջ մեկեւկես տասնյակ օրինագծերի քննարկումը առաջին, երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG