Մատչելիության հղումներ

Վերջին տուրից առաջ Հայաստանը Ուկրաինայի հետ կիսում է առաջին երկու տեղերը


Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրից առաջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Ուկրաինայի թիմի հետ 8,5-ական միավորով կիսում է առաջին երկու տեղերը:

Կիրակի օրը կայացած 10-րդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի հավաքականի նկատմամբ:

Շաբաթ օրը Իսրայելից կրած 1,5:2,5 հաշվով պարտությունից հետո Հայաստանը դադարեց լինել մրցաշարի միանձնյա առաջատարը:

Հայաստանից եւ Ուկրաինայից կես միավոր պակաս ունեն Իսրայելը եւ Չինաստանը:

Նիդերլանդները, Ռուսաստանը, Իսպանիան եւ Միացյալ Նահանգները 7,5-ական միավորով կիսում են 5-8-րդ տեղերը:

Վերջին տուրում` երեքշաբթի օրը, Հայաստանի հավաքականը հանդիպելու է Չինաստանի թիմի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG