Մատչելիության հղումներ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր. - «Ղարաբաղը կարող է բոլոր պայմանավորվածությունները հասցնել զրոյի»


Ղարաբաղում ակտիվացել են քննարկումները կարգավորման բանակցություններին` Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության շուրջ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «ՀՅԴ-Շարժում’88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը անվիճելի է համարում այն, որ Ղարաբաղը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ըստ պատգամավորի, պետք է լինի Արցախի անկախության երաշխավորը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը չի կարելի հետաձգել մինչեւ այն պահը, երբ ամեն ինչ պայմանավորված կլինի` «որովհետեւ Ղարաբաղը մեկ օրում կարող է այդ բոլոր պայմանավորվածությունները հասցնել զրոյի», ասել է պատգամավորը:

Ղարաբաղի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ` արցախյան հանրությունը պետք կարողանա հասնել այն բանին, որ Արցախի ղեկավարությունը ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մեկնաբանելով. - «Ամբողջ 10 տարի մենք ազատված ենք եղել կարգավորման հոգսերից` դրանց պատասխանատվությունը գցելով Հայաստանի ղեկավարության վրա»:

Ղարաբաղի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ կան հարցեր, որոնք պետք է բարձրացնել այն ժամանակ, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցային գործընթաց. - «Բազմաթիվ անգամ խոսվում է Ադրբեջանի փախստականների մասին, սակայն չի հիշատակվում այդ մասով հարցեր», - մասնավորապես, ասել է Թովմասյանը:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG