Մատչելիության հղումներ

Հայաստանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը Շախմատային օլիմպիադայում


Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 3.5:0,5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի թիմին եւ 7.5 միավորով ` շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Լեւոն Արոնյան - Էթիեն Բաքրո հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի: Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել Մաքսիմ Վաչիե-Լագրավի, Գաբրիել Սարգսյանը` Լորեն Ֆերզինի, Տիգրան Պետրոսյանը` Վլադիսլավ Տկաչիեւի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակում 7 միավորով Հայաստանին հաջորդում է Իսրայելը, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան, վաստակելով 6.5-ական միավոր, ընթանում են երրորդ հորիզոնականում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG