Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգին ընդունել է Սերժ Սարգսյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:

Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը գնահատել է օգտակար` կարեւորելով այն ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի գործունեության հետ կապված հարցեր:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ անազատության մեջ գտնվող անձանց եւ դատավարական գործընթացներին:

Թոմաս Համմարբերգը այսօր հանդիպել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը այցելել է «Երեւան-Կենտրոն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպել է «7-ի գործով» կալանավորվածների հետ:

Հիշյալ 7 գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանցից 3-ը Ազգային ժողովի պատգամավորներ են, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG