Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները զիջո՞ւմ է իր դիրքերը


Միացյալ Նահանգները զիջում է իր դիրքերը` որպես աշխարհի գերակա տնտեսական, ռազմական եւ քաղաքական ուժ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի պատրաստած զեկույցում:

«Համաշխարհային միտումները 2025-ին: Կերպարանափոխված աշխարհ» վերտառությամբ 121-էջանոց զեկույցը կանխատեսում է, որ միջազգային թատերաբեմում զարգացող պետությունների հզորացման, տնտեսական գլոբալիզացիայի, միջազգային կազմակերպությունների ազդեցության աճի հետեւանքով 2025 թվականին միջազգային համակարգը մեծապես կերպարանափոխված կլինի:

Զեկույցը եզրակացնում է, որ 2025 թվականին Միացյալ Նահանգների համեմատական հզորությունը կնվազի, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ աշխարհի հզորագույն պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG