Մատչելիության հղումներ

Եվրոպական երիտասարդական ֆորումում 7 երկրների միասնական ներկայացուցիչ է ընտրվել Համլետ Օհանյանը


Հնարավոր 63-ից ստանալով 55 ձայն` Համլետը Եվրոպական երիտասարդական ֆորումում ճանաչվել է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միասնական ներկայացուցիչը:

Ադրբեջանը վերջին պահին է համաձայնություն տվել` քվեարկելու Համլետի օգտին եւ ճանաչելու նրան իր լիազորված ներկայացուցիչ: Այդ մասին ադրբեջանական կողմը հայաստանցի երիտասարդներին առաջարկել է չխոսել` չհրապարակել տեղեկատվությունը: Սակայն, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի փոխնախագահ Հայկ Ակարմազյանի խոսքերով, ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածություններից մեկը, հետեւաբար` իրենք էլ որոշել են հրապարակել:

Համլետը նաեւ հանդիպումներ է ունեցել Եվրամիության եւ Եվրախորհրդի պաշտոնյաների հետ: Պաշտոնական ընթրիքին ներկա են եղել մի շարք պետությունների նախկին նախագահներ, այդ թվում` Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG