Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կայցելի Իրան


Կիրակի օրը պաշտոնական այցով Իրան կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG