Մատչելիության հղումներ

Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց նախագահի առաջարկած փոփոխությունները


Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած նախագծին այսօր 450 պատգամավորներից կողմ են քվեարկել 392-ը, դեմ` 57-ը:

Փոփոխությունները երկրի նախագահին հնարավորություն կտան պաշտոնավարել 6 տարի` ներկայիս 4-ի փոխարեն, իսկ խորհրդարանի լիազորությունների ժամկետը կավելանա մեկ տարով` 4-ից դառնալով 5 տարի:

Ռուսաստանի նախագահը իր այս նախաձեռնության մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին` ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում: Նոյեմբերի 11-ին նա փոփոխությունները ներկայացրեց Պետդումային, նոյեմբերի 14-ին խորհրդարանի ստորին պալատը դրանք ընդունեց առաջին, նոյեմբերի 19-ին` երկրորդ ընթերցմամբ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այժմ փոփոխությունները ներկայացվելու են Դաշնային ժողովի վերին պալատ` Դաշնության խորհուրդ, որտեղ դրանց հաստատվելու համար պահանջվում է ձայների երեք քառորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG