Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտում է Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակումը


Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը դեմ օրեր առաջ տեղի ունեցած հարձակումը:

«Դատապարտում ենք Էդիկ Բաղդասարյանի դեմ այս այլանդակ հարձակումը եւ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ամբողջական հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել հարձակվողներին», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Նինա Օգնիանովան` հավելելով. - «Իշխանությունները չպետք է անպատիժ թողնեն լրագրողների դեմ հարձակումները, որոնց նպատակն է լռեցնել հետաքննական լրագրությունը»:

Կազմակերպությունը նշում է, որ Բաղդասարյանը ճանաչված հետաքննող լրագրող է, ով լուսաբանում է Հայաստանի կառավարությունում առկա կոռուպցիոն երեւույթները, իսկ վերջերս անդրադառնում էր հանքարդյունաբերության ոլորտում տեղ գտած չարաշահումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG