Մատչելիության հղումներ

logo-print
Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի թիմին եւ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ, Վլադիմիր Հակոբյան - Պյոտր Սվիդլեր եւ Տիգրան Պետրոսյան - Դմիտրի Յակովենկո հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակում 6-ական միավորով Հայաստանին հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսրայելը:

Մինչեւ 7-րդ տուրը Հայաստանը Ռուսաստանի հետ 5,5-ական միավորով կիսում էր առաջին երկու տեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG