Մատչելիության հղումներ

Լուսանկարների ցուցահանդես` երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման օրվա առիթով


«Ցուցահանդեսի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բռնության ենթարկված եւ բռնության նկատմամբ խոցելի երեխաների խնդիրների վրա եւ բարձրացնել իրազեկության մակարդակը: Լուսանկարների միջոցով փորձ է արվում պայքարել բռնության դեմ», - ասում է «Մեկ» ցուցասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը:

«Ուորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարկ Քելիի խոսքերով` «բռնությունը երեխաների նկատմամբ տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում»: «Մենք գիտենք, որ Հայաստանում երեխաներին շատ են սիրում եւ չափազանց ծանր բռնության դեպքերն այստեղ շատ քիչ են, սակայն մի շարք ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում երեխաների 30 տոկոսը ենթարկվում է բռնության այնպիսի ձեւերի, ինչպիսին են ապտակը կամ երեխային թափահարելը, որոնք չեն նպաստում երեխայի ճիշտ դաստիարակությանն ու ուղեղի զարգացմանը», - նշում է Մարկ Քելին:

Հայաստանի ոստիկանության անչափահասների հարցերով բաժնի տեղեկատվական կենտրոնի տվյալներով` 2007 թվականին Հայաստանում արձանագրվել է երեխաների նկատմամբ կիրառված բռնության 110 դեպք:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG