Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բալթյան երկրներ


Այսօրվանից սկսվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բալթյան երկրներ:

Ինչպես այսօր հայտնել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից` նոյեմբերի 17-19-ը տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի այցը Լիտվա, որի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, արտգործնախարար Պետրաս Վայտեկունասի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը կայցելի նաեւ Լիտվայի պետական համալսարան:

Նոյեմբերի 19-20-ը Լատվիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ խորհրդարանի խոսնակ Էրիկս Զունդայի, արտգործնախարար Մարիս Ռիեքստինսի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի այցը Էստոնիա: Այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի Էստոնիայի նախագահ Թումաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի եւ արտգործնախարար Ուրմաս Պայետի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG