Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են Մեթյու Բրայզայի հետ


Շաբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, «քաղբանտարկյալների» հետ կապված խնդիրներ:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մասնավորապես, բարձրացրել է բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Արտակ Զեյնալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG