Մատչելիության հղումներ

«Շարունակվում են նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Նոյեմբերի 14-ից մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հերթական եռօրյա աշխատանքային այցը», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի` շաբաթ օրը տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Մամլո գրասենյակի փոխանցմամբ` ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ներկա են գտնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, մարտական հերթապահության ավաններում միասին հետեւել ցուցադրական պարապմունքներին:

Նախագահները ներկա են գտնվել նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների ընթացքին եւ արդյունքներին:

«Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր, շրջայց կատարել զորանոցներում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը», - ասված է հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանին ուղեկցում են փոխվարչապետ Արմեն եւորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մարզպետներ:

Նախագահը պատասխանել է նաեւ Հանրային հեռուստատեսության լրագրողի` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին:

Աշխատանքային այցը կավարտվի այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG