Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կայցելի Հունգարիայի արտգործնախարարը


Երկուշաբթի օրը Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը:

Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են Հունգարիայի արտգործնախարարի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Քինգա Գյոնցը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG