Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Ռումինիայի արտգործնախարարը


Վաղը Երեւան կժամանի Ռումինիայի արտգործնախարար Լազար Կոմանեսկուն:

Ինչպես հայտնել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռումինիայի արտգործնախարարին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

Լազար Կոմանեսկուն կայցելի նաեւ Ֆրանսիական համալսարան, որտեղ կհանդիպի դասախոսների եւ ուսանողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG