Այսօր աստղագետները հրապարակել են Արեգակնային համակարգությունից դուրս գտնվող 4 մոլորակների լուսանկարները: Վերջին 13 տարիների ընթացքում գիտնականները Արեգակնային համակարգությունից դուրս գտնվող ավելի քան 300 մոլորակ են հայտնաբերել, սակայն երբեւէ չէր հաջողվել դրանք տեսնել կամ լուսանկարել:
Այդ բոլոր մոլորակների գոյության փաստը ապացուցվել էր անուղղակիորեն` աստղերի ձգողականության, շարժման արագության կամ լույսի բեկման չափումների արդյունքում:
Այսօր Science («Գիտություն») հանդեսում հրապարակված լուսանկարները ստացվել են աստղագետների երկու տարբեր թիմերի աշխատանքի արդյունքում: Դրանցից առաջինը, օգտագործելով ամերիկյան Hubble տիեզերական աստղադիտակը, Երկիր մոլորակից 25 լուսատարի հեռավորության վրա գտնվող Ֆոմալհաուտ աստղի ուղեծրում լուսանկարել է գազային հսկա մի մոլորակ, որը չափերով գերազանցում է Արեգակնային համակարգության ամենախոշոր մոլորակին` Յուպիտերին:
Աստղագետների մեկ այլ թիմ, օգտագործելով Երկրի վրա տեղակայված աստղադիտակներ, լուսանկարել է Պեգաս համաստեղության աստղերից մեկի ուղեծրում գտնվող երեք մոլորակներից բաղկացած համակարգը:
Լուսանկարներում մոլորակները երեւում են իբրեւ փոքրիկ մշուշոտ կետեր:
Լուսանկարված մոլորակներից ոչ մեկը բնակության համար պիտանի չէ, սակայն, աստղագետների վկայությամբ, այս հայտնագործությունը հույսեր է ներշնչում, որ երբեւէ կհայտնաբերվեն նաեւ ավելի «հյուրընկալ» մոլորակներ: