Մատչելիության հղումներ

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց նախագահի ներկայացրած օրինագիծը


Ռուսաստանի Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած նախագծին 450 պատգամավորներից կողմ են քվեարկել 388-ը, դեմ` 58-ը: Դեմ է քվեարկել կոմկուսի խմբակցությունը: Ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը բողոքի ակցա էր կազմակերպել Պետդումայի շենքի դիմաց:

Փաստաթուղթը երկրի նախագահի պաշտոնավարման համար նախատեսվում է 6 տարի` ներկայումս գործող 4-ի փոխարեն, իսկ Պետդումայի լիազորությունների ժամկետը 4-ից հասցնում է 5 տարվա:

Ռուսաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1993 թվականին եւ մինչ այժմ որեւէ փոփոխության չի ենթարկվել:

«Մարդու իրավունքների համար» շարժման ղեկավար Lեւ Պոնոմարյովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, թե «սա առաջին ոտնձգությունն է Ռուսաստանի Սահմանադրության դեմ»: Նա համոզված է, որ Մեդվեդեւն առաջարկել է նախագահական լիազորությունների ժամկետը երկարաձգել ներկայիս վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Lիա Ախեջակովան գտնում է, որ այս նախաձեռնությունը «անհարմար կատակ» է. - «Պատկերացրեք, որ հիմա Բարաք Օբաման, մտնելով Սպիտակ տուն, առաջին իսկ նախաձեռնությամբ իսկույն սկսի փոխել Սահմանադրությունը` առաջարկելով ավելացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը: Մենք, ամեն դեպքում, կմտածենք, որ դա վատ է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG