Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կհանդիպեն Մեթյու Բրայզային


Առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կհանդիպեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում իրենք բարձրացնելու են նաեւ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը:
«Ես կրկնում եմ` զարգացումները նպաստավոր չեն: Ինչի՞ մասին է խոսվում. տարածքները հանձնելու, որից հետո միայն կանցկացվի հանրաքվե, ընդ որում, անորոշությունները` կապված այդ հանրաքվեի հետ, շատ են», - ասաց Դեմիրճյանը:

«Այս ամենը պետք է քննարկել ղարաբաղյան կողմի հետ: Հստակ պետք է ընդունվի, պետք է հարգվի ղարաբաղյան ժողովրդի, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, եւ մենք, իհարկե, դեմ ենք միակողմանի զիջումներին», - հայտարարեց ՀԺԿ-ի ղեկավարը` ընդգծելով, որ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու հանգամանքը հայկական դիվանագիտության բացթողումներից է:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չի լինի Բրայզայի հետ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպմանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG