Մատչելիության հղումներ

Նիսում մեկնարկում է Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովը


Ֆրանսիայի Նիս քաղաքում այսօր մեկնարկում է Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովը, որը նպատակ ունի քննարկել պաշտոնական Մոսկվայի հետ Եվրոպայի հետագա հարաբերությունները եւ վերսկսել Ռուսաստանի հետ ընդհատված բանակցությունները:

Նախ դիտարկվելու է, թե որքանով է Ռուսաստանը կատարել ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման Մեդվեդեւ-Սարկոզի պլանը, այնուհետեւ քննարկվելու է համագործակցության երկարաժամկետ համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունների վերսկսման հարցը:

Այս բանակցությունները ընդհատվել էին ռուս-վրացական պատերազմի հետ կապված, երբ Եվրամիության անդամ պետությունները հանդես էին գալիս Ռուսաստանի գործողությունները խստորեն դատապարտող հայտարարություններով:

Չնայած Lիտվան եւ Lեհաստանը մինչեւ հիմա էլ ընդդիմանում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հեռանկարին, այնուհանդերձ, երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները որոշեցին վերսկսել բանակցությունները պաշտոնական Մոսկվայի հետ: Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ ռուսական կողմը հիմնականում կատարել է խաղաղ համաձայնագրի պահանջները:

Գագաթնաժողովում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG