Մատչելիության հղումներ

Մոնպելյեի համալսարանի հանրակացարանում պայթյունի հետեւանքով հայաստանցի ուսանող է վիրավորվել


ԱՊՀ-ի երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից վեց ուսանողներ են վիրավորվել Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքի համալսարանի հանրակացարանում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Ինքնաշեն ռումբը պայթել է ուսանողներից մեկի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Մոնպելյեի դատախազ Բրայս Ռոբենը ասել է, թե հետաքննության առաջին արդյունքներից դժվար է եզրակացնել` արդյո՞ք խոսքը ահաբեկչության մասին է:

«Թերեւս, գինովցած ուսանողներից մեկը, ով ծանոթ է քիմիական նյութերին եւ պայթուցիկին, ինքնաշեն ռումբ է փորձարկել», - կարծիք է հայտնել դատախազը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG