Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձի ավելացում նախատեսող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի մասին օրենքում լրացումները եւ փոփոխությունները, որոնցով նախատեսվում է 5 հազար դրամով ավելացնել նվազագույն աշխատավարձերը` հասցնելով ամսական 30 հազար դրամի:

Ձեռնպահ քվեարկեցին միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս օրինագծին», - քվեարկությունից առաջ հայտարարեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ հավելեց, որ իրենք պատրաստ են վերջնական տարբերակին կողմ քվեարկել, եթե հաշվի առնվեն նախագծի քննարկումների ընթացքում խմբակցության ներկայացրած պահանջները, «այն է` նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 40 հազար դրամ»:

Դաշնակցությունը նախագծին կողմ է քվեարկել` ունենալով լուրջ վերապահումներ:

«Մեր ֆրակցիան չի կարող սրան դեմ քվեարկել, որովհետեւ, ի վերջո, դրական ինչ-որ տեղաշարժ կա», - նշեց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հավելելով. - «Բայց մենք լրջագույն վերապահությամբ ենք կողմ քվեարկում, որովհետեւ մեր պահանջները չկատարվեցին, եւ մենք գտնում էինք, որ հնարավոր է ավելին անել, քան այն, ինչ ներկայացրեց կառավարությունը»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG