Մատչելիության հղումներ

Աշոտ Բլեյան. «Կրթության բարեփոխումները պետք է կառուցված լինեն փոխադարձ հարգանքի վրա»


Նրա խոսքերով` կրթակարգը բավական հաջող է մշակված, խնդիրն այն է, որ չնայած անընդհատ խոսվում է նորամուծություններից` դպրոցներում ուսուցիչները շարունակում են աշխատել արդեն վաղուց հնացած մեթոդներով:

Բլեյանը համոզված է, որ խնդիրը ոչ թե փաստաթղթերն ու մշակված կրթակարգն է, որից, ըստ նրա, շեղվել է նախ հենց կրթության եւ գիտության նախարարությունը, այլ` գործողությունները:

Նրա կարծիքով, եթե դասավանդման ընթացքը դառնում է աշակերտակենտրոն ու ավելի հետաքրքիր, ապա ծնողը շահագրգռվում է որոշակի դրամական միջամտություններ անելու գործում եւ պարզապես պետք է հնարավորություն ունենա հսկելու, թե իր վճարած գումարն ինչի վրա եւ ինչպես է ծախսվում:

Լրագրողներից մեկի հարցին` «94 թվականին, երբ կրթության եւ գիտության նախարարը դուք էիք, շա՞տ լավ եք աշխատել, չե՞ք կարծում, որ ամեն ինչ դուք եք քայքայել», Աշոտ Բլեյանը արձագանքեց. - «Նախարար` նշանակում է նախ արարել... դուք ճիշտ եք. ես արարել եմ »


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG