Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի նախագահը հրաժարվել է այս տարի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտքից


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հայտարարել է, որ իշխող կոալիցիայի պառակտման հետեւանքով իր իսկ նշանակած խորհրդարանական ընտրությունները այս տարի տեղի չեն ունենա, քանի որ նախ հարկավոր է լուծել մի քանի հրատապ խնդիրներ:

«Ամենակարեւորը հակաճգնաժամային քայլերի ձեռնարկումն է եւ 2009 թվականի բյուջեի հաստատումը: Բյուջեում պետք է հատուկ տողով ֆինանսավորում հատկացվի ընտրություններին», - «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` ասել է Յուշչենկոն:

Նախագահին եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին սատարող ուժերի կոալիցիայի փլուզումից հետո Վիկտոր Յուշչենկոն հոկտեմբերի 9-ին հրամանագիր էր ստորագրել դեկտեմբերի 7-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, իսկ հոկտեմբերի 21-ին հայտարարել էր դրանք մեկ շաբաթով հետաձգելու մասին:

Տիմոշենկոն, ով 2004 թվականի «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Յուշչենկոյի զինակիցն էր, իսկ այժմ` հակառակորդը, ընդդիմանում է Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Վերջին երեք տարվա ընթացքում Ուկրաինայում երկու անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG