Մատչելիության հղումներ

Իրանը փորձարկել է հերթական հրթիռը


Այսօր, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, երկրի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են «երկիր-երկիր» կարգի նոր ռազմական հրթիռները:

Իրանական մեկ այլ հեռուստաալիք` անգլալեզու Press-TV-ն նշել է, որ կոմբինացված պինդ վառելիք օգտագործող «Սեջիլ» կոչվող հրթիռը «նախազգուշական» նշանակություն ունի եւ, ըստ մեկնաբանի, հրթիռի արձակումը ցույց է տալիս, որ Իսլամական հանրապետությունը ունակ է «պաշտպանել սեփական հողը»:

Արեւմուտքը Իրանին կասկածում է միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ, սակայն Թեհրանը հերքում է այդ կասկածները:

Հուլիսին Իրանը եւս 9 հրթիռ էր փորձարկել, որոնցից մեկը, ըստ հաղորդագրությունների, կարող է հասնել Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմակայաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG