Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը դուրս է գալիս Եվրասիական տնտեսական ընկերակցությունից


Ուզբեկստանը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական ընկերակցությունից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են կազմակերպության` Մոսկվայում տեղակայված քարտուղարությունից, Ուզբեկստանի կառավարությունից ստացվել է պաշտոնական գրություն, համաձայն որի` այդ երկիրը մի քանի օրվա ընթացքում լքելու է Եվրասիական տնտեսական ընկերակցությունը: Ընդ որում, նման որոշման համար որեւէ հիմնավորում բերված չէ:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը վերջերս անարդյունավետ էր գնահատել Եվրասիական տնտեսական ընկերակցությունը:

Կազմակերպությանը անդամակցում են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությունում ունի դիտորդի կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG