Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հայաստանում ռուսական ռազմակայանները դեպի Վրաստան թռիչքների համար չեն օգտագործվել»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե օգոստոսին Ռուսաստանը օգտագործել է Հայաստանում իր ռազմակայանները դեպի Վրաստանի տարածք ռուսական ռազմական օդանավերի մարտական թռիչքների համար:

«Նման բան չի եղել», - հայտարարել է Օհանյանը Թբիլիսիում կայացած ճեպազրույցում: - «Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադրությամբ վերահսկել է հանրապետության օդային տարածքը, եւ նման տեղեկատվությունը չի հաստատվում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը շեշտել է, որ համաձայն հայ - ռուսական համաձայնությունների` «Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է օգտագործվել միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանի հետ կապված եւ միայն հայկական կողմի հետ համաձայնությամբ»:

Սեյրան Օհանյանը այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG