Մատչելիության հղումներ

Փորձագետների փաստահավաք խումբը կղեկավարի Վահե Ստեփանյանը


Մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խումբը երեկ կայացած առաջին նիստում, ինչպես ամրագրված է նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրության մեջ, պարզ մեծամասնությամբ իր կազմից խմբի ղեկավար է ընտրել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված անդամ Վահե Ստեփանյանին:

Խմբի ղեկավարը կազմակերպում է աշխատանքները, ստորագրում է խմբի անունից կազմվող եւ ուղարկվող փաստաթղթերը, գրությունները, հարցումները, հրավերները, ծանուցագրերը: Բայց այդ ամենի մասին հանրությունը որեւէ տեղեկություն չի ստանա, քանի որ երեկվանից փաստահավաք խմբի անդամները լռության երդում են տվել. նախագահի կարգադրության համաձայն, խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ, խմբի նիստերը դռնփակ են:

Երեկվանից Փորձագետների փաստահավաք խումբը անցել է աշխատանքային գործունեության` ամեն օր փակ դռների հետեւում նիստեր անցկացնելով:

Փորձագետների փաստահավաք խմբում ընդգրկված են Վահե Ստեփանյանը (Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրմամբ), Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը (իշխող կոալիցիայի առաջադրմամբ), Անդրանիկ Քոչարյանը (Հայ ազգային կոնգրեսի առաջադրմամբ) եւ Սեդա Սաֆարյանը («ժառանգության» առաջադրմամբ):


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG