Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը պատրաստվում է ավելացնել Ռուսաստանի նախագահի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը


Այսօր Ռուսաստանի նախագահի ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Դմիտրի Մեդվեդեւը Պետդումա է ներկայացրել երկրի նախագահի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը երկարացնելու մասին օրենքի նախագիծ:

Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի քաղաքացիներին հղած իր ուղերձում Դմիտրի Մեդվեդեւը տեղեկացրել էր իր մտադրության մասին` նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրի նախագահի լիազորությունների ժամկետը կերկարացվի` հասնելով 6 տարվա` այժմյան 4-ի փոխարեն, իսկ Պետդումայի պատգամավորները կընտրվեն 5 տարի ժամկետով:

Դաշնության խորհրդում հնչեցված ուղերձում այսօրինակ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը Մեդվեդեւը բացատրել էր երկրի առջեւ կանգնած երկարաժամկետ խնդիրները լուծելու գործում նախագահի եւ Պետդումայի հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG