Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի պաշտպանության նախարարին սխա՞լ են հասկացել


Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը վստահեցրել է, թե իրեն սխալ են հասկացել` իր երեկվա հայտարարությունը մեկնաբանելով որպես հույների եւ հայերի տեղահանությունը արդի Թուրքիայի ստեղծման ճանապարհին կարեւոր քայլ համարող գնահատական:

«Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ` Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան հերթական տարելիցի կապակցությամբ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատանը երկուշաբթի օրը կայացած արարողության ժամանակ Գյոնուլը, մասնավորապես, հայտարարել էր. - «Կլինե՞ր արդյոք Թուրքիան ազգային պետություն, եթե հույները մնային Էգեյանի տարածաշրջանում, իսկ հայերը` Թուրքիայի մի շարք մասերում: Չգիտեմ, թե ինչ բառեր օգտագործեմ բնակչության այդ փոփոխության կարեւորությունը բացատրելու համար, սակայն եթե նայեք [բնակչության] հին համամասնությանը, դրա կարեւորությունը շատ պարզորոշ կերեւա»:

Նույն աղբյուրի վկայությամբ` նա հավելել էր, թե մինչեւ հանրապետության հիմնումը Անկարան բնակեցված էր հրեաներով, մահմեդականներով, հայերով եւ հույներով:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդագրության համաձայն` այսօր հայտարարելով, թե իրեն սխալ են հասկացել, Գյոնուլը, միաժամանակ, ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG