Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանի պաշտոնյաները երբեւէ չեն արտահայտվի ցեղասպանության ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին»


Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Առավելեւս Հայաստանը չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում», - շեշտել է նախարարը:

Իսկ վերջերս թուրքական մամուլում Հայաստանի պաշտոնյաներին վերագրվող լուրերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ, ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված մեկնաբանություններում վստահեցրել է Էդվարդ Նալբանդյանը, «աղավաղված են եւ ներկայացված են գլխիվայր»:

Մասնավորապես, «Զաման» թերթի երեկվա հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում կայացած գիտաժողովի ժամանակ, իբր, հայտարարել էր, թե «Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարեւան Թուրքիայի հետ եւ կարծում է, որ այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի նպաստում հայ - թուրքական երկխոսությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG