Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Թբիլիսի


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հրավերով, այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի, արտգործնախարար Եկատերինե Տկեշելաշվիլիի, պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Թարգամաձեի հետ:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հերոսների հրապարակ` ծաղկեպսակ դնելու Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա եւ` «Սվետիցխովելի» տաճար:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` նախատեսված է նաեւ հանդիպում Վրաստանում Հայաստանի դեսպանատանը:

Հինգշաբթի օրը պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG