Մատչելիության հղումներ

Իրանի տնտեսագետները դատապարտում են Ահմադինեջադի քաղաքականությունը


Կիրակի օրը 60 իրանցի տնտեսագետներ բաց նամակ են տարածել` քննադատելով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վարած տնտեսական քաղաքականությունը եւ հակադրվելով պաշտոնական Թեհրանի հավաստիացումներին` թե Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ հաղթահարում է համաշխարհային ֆ?ինանսական ճգնաժամի հետեւանքները:

30 էջ ծավալով նամակում, որից քաղվածքներ են հրապարակել պետական հեռուստատեսությունը եւ մի շարք թերթեր, տնտեսագետները հայտարարել են, որ Իրանը տնտեսապես խիստ ծանր վիճակում է, եւ Ահմադինեջադի «լարվածություններ ստեղծող» արտաքին քաղաքականությունը երկրից «փախցրել է արտաքին ներդրողներին եւ մեծ վնասներ հասցրել» երկրի տնտեսությանը:

«Չնչին տնտեսական աճ, համատարած գործազրկություն, սովորական դարձած երկնիշ ին??????ֆլյացիա». տնտեսագետների բնութագրմամբ, այսպիսին է վիճակը երկրում: Խնդիրն ավելի է բարդանում Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաների եւ պետության չափազանց հավակնոտ բյուջեի պատճառով, որն ավելի վտանգավոր է դառնում միջազգային շուկաներում նավթի գների կտրուկ անկման հետեւանքով:

Ահմադինեջադը չի ուշացրել պատասխանը եւ հայտարարել է, որ «միջազգային ֆինանսական ճգնաժամը ամենաքիչն է ազդել» Իրանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG