Մատչելիության հղումներ

logo-print

Վարդգես Գասպարին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մեկ տարվա ազատազրկման դատապարտեց Վարդգես Գասպարիին:

Գասպարին ձերբակալվել է մարտի 1-ին, նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը նոյեմբերի 5-ի դատական նիստում միջնորդել էր նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման:

Դատավորը այսօր չանդրադարձավ Գասպարիի պաշտպանների` Մուշեղ Շուշանյանի եւ Արա Զաքարյանի բազմաթիվ միջնորդություններից: Մասնավորապես նույն նոյեմբերի 5-ի դատական նիստում Արա Զաքարյանը միջնորդել էր վերսկսել դատաքննությունը: Այդ օրը միջնորդությունը չքննվեց, սակայն դատավորը խոստացել էր, որ խորհրդակցական սենյակում համապատասխան որոշումներ կկայացվեն բոլոր միջնորդությունների վերաբերյալ:

Այդուհանդերձ, խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո էլ դատավոր Արշակ Պետրոսյանը այդ միջնորդությունների մասին չհիշատակեց:

Վարդգես Գասպարիի փաստաբանները դատավճռի հրապարակումից հետո հայտարարեցին, որ անպայման բողոքարկելու է դատարանի որոշումը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG