Մատչելիության հղումներ

Երուսաղեմում բախում է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ


Երեկ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ: Կան տուժածներ ու ձերբակալվածներ:

Ծեծկռտուքը սկսվել է, երբ հայ հոգեւորականները նշում էին Գյուտ խաչի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 4-րդ դարից վեր, երբ հայտնաբերվեց Քրիստոսի սրբազան խաչափայտը:

Հույների պնդմամբ, հայերը թույլ չեն տվել, որ հույն հոգեւորականներից մեկը մտնի տաճար: Հայերը պնդում են հակառակը. որ հույներն են փակել իրենց ճանապարհը:

Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միքի Ռոզենֆելդը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, որ իրենք ստիպված էին միջամտել: Ձերբակալվել են մեկական հոգեւորական ամեն կողմից:

Քրիստոսի Հարության տաճարի տարածքը բաժանված է քրիստոնեական վեց եկեղեցիների միջեւ, եւ բախումներն այստեղ հազվադեպ չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG